Saturday, June 5, 2010

Կրկին Ինքնությունից...


Եվ կրկին Ինքնությունից: Արդեն նշվեց, որ խաչը Ինքնության սիմվոլներից է: Իսկ արդյոք հայտնի է ձեզ, որ մեր հայկական առաքելական եկեղեցիների հատակագծերն էլ են Ինքնության սիմվոլներ??? Առհասարակ, հայկական եկեղեցիների հատակագծերն ունեն քառակուսու, ուղղանկյունի ձև կամ բաղկացած են մի քանի քառանկյուններից: Սակայն կա մի եկեղեցի, որի հատակագիծը շրջանաձև է, և որն արժանի է հատուկ ուշադրության: Այդ եկեղեցին, ավելի ճիշտ տաճարը Զվարթնոցն է: Այն իր կառուցվածքով շատ յուրահատուկ է। բաղկացած է 4 հարկաբաժիններից, հատակը շրջանաձև է, իսկ կենտրոնը խաչաձև է, ընդ որում սա հունական խաչ է, այսինքն` հավասարակողմ է: Հայտնի է, որ սա ամենապարզ խաչերից մեկն է, և նախապատմական ժամանակաշրջանում այն խորհրդանշել է Արևի աստծուն, սակայն վաղ քրիստոնեական շրջանում այդ սիմվոլը վերաիմաստավորվել է և սկսել է խորհրդանշել հենց Քրիստոսին:
Զվարթնոցի տաճարի գրեթե կրկնօրինակն է հանդիսանում Գագիկաշենի տաճարը, ինչպես նաև նման կառուցվածք ունի Բանակի եկեղեցին: Վերջինիս հատակը նույնպես շրջանաձև է, իսկ կենտրոնում հավասարակողմ խաչ է:
Սակայն գիտենք, որ որպես քրիստոնեական խաչ` այժմ ընդունված է լատինական խաչը. այսինքն, երբ հորիզոնական մասը հարաբերվում է ուղղահայացին, ինչպես 1:3: Այդպիսի հատակագծեր ունեն Օշկ-վանքը, Թալինի մեծ վանքը և այլն: Այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ ունեն խաչի ձև, այսինքն` քառակողմ են: Խաչի սիմվոլիկայի մասին արդեն գրված է նախորդ հոդվածում: Միայն ավելացնենք, որ գրեթե նույն խորհրդանիշն ուներ հնդկական մանդալան, որը նույնպես ինքնության սիմվոլ էր և ուներ ութաթերթ լոտոսի տեսք:
Եկեղեցիների գմբեթներն էլ ունեն հետաքրքիր համընկնումներ, որոնց մասին կտեղեկանաք արդեն հետագա հոդվածներից:
И опять о Самости ...
Знмаете ли вы, что в своем плане Армянские апостольские церкви тоже являются символами Самости /что таким символом является крест уже было отмечено/? Обычно основа армянской церкви имеет форму квадрата или прямоугольника, но есть одна церковь, достойная особого внимания, которая спланирована в виде круга। Эта церковь, а точнее собор - Звартноц। Он уникален по структуре: состоит из четырех этажей, пол имеет форму круга, в центре которого - равносторонний крест। Известно, что это один из наиболее простых видов креста, который в доисторическое время символизировал бога Солнца, но в раннехристианский период приобре;л новый смысл, став символом самого Христа।
Практически копией собора Звартноц можно считать собор в Гагикашене। Подобное строение имеет и церковь Банака /последняя также имеет круглую планировку, в центре которой - равносторонний крест/। Но, как известно, сейчас в качестве христианского символа принято использовать латинский крест, горизонтальная перекладиона которого относится к вертикальной как один к трем। Подобную планировку имеют Ошк-ванк, большой собор Талина и др। Все они в плане имеют вид креста, то есть четырехсторонни। Похожим символом является индийская мандала /символ Самости/ в виде лотоса с восемью лепестками।
Купола церквей также имеют интересные совпадения, информацию о которых можно будет найти вследующих статьях.

No comments:

Post a Comment