Thursday, December 9, 2010

Որտեղ է "գրողի ծոցը" ?


"Գրողի ծոցը գնաս", "գրողը քեզ տանի" արտահայտության մեջ միշտ հարցական է մնում, թե ով է այդ գրողն ու ինչու են միշտ "իր մոտ" ուղարկում :) Պարզվում է, որ ըստ հին հայկական հավատալիքի, մարդու երկու ուսերին նստած էին չար և բարի հրեշտակներ, ովքեր մարդու ողջ կյանքի ընթացքում գրում են նրա կատարած չար և բարի գործերը, իսկ կյանքի վերջում այդ երկու գրքերը դնում են կողք կողքի և համեմատում, որն ավելի հաստ է, այնտեղ էլ կգնա հոգին: Այդ չար գործեր գրողին անվանում էին Գրող, իսկ նրա գրած գիրքը` "Գրողի դավթարներ":
Ինչպես գիտեք, հայկական դիցաբանության մեջ գրի աստվածը Տիրն էր: Ըստ Ագաթանգեղոսի` նա քրմական գիտության դպիր է, երազացույց և երազահան: Ուստի և Գրողն ու Տիրը նույնացվում են: Գրողի նախնական գործառույթներից կապված է նաև ճակատագրի հավատալիքին, երբ գրողը նորածնի ճակատին է գրում նրա կյանքի հիմնական փուլերի` մահվան և ամուսնության կանխորոշումները : Այսքանը Գրողի մասին: Դիցաբանական շարքը դեռ շարունակելի է: