Sunday, June 6, 2010

Խաղերն էլ ունեն սիմվոլիկա...

Պարզվում է, որ հայկական խաղերն էլ ունեն իրենց սիմվոլիկան, չնայած այն, ինչ ստեղծվում է ժողովրդի կողմից, չի կարող խորը արքետիպային իմաստ չունենալ: Ինչպես հիշում եք, մենք անդրադարձանք Ինքնության սիմվոլներին, և արդեն գաղտնիք չէ, որ շրջանաձև ամեն ինչ խորհրդանշում է Ինքնությունը: Եվ այսպես, պարզվում է, կային հատուկ խաղեր, որոնք խաղում էին շրջանաձև կանգնած. դրանք էին` բերդախաղերը կամ կտրոցները, շրջանաձև հետապնդիչ խաղերը և բոլորվանքի խաղերը:
Բերդախաղերն ավելի շատ ռազմական բնույթ էին կրում: Դրանց նաև անվանում էին Բերդ, Կտրոց, Չըռ, Բըռ, Նամ-նամ բուդիկ և այլն: Սա բոլորիս հայտնի Բերդ պարի նախատիպն է: Էությունը հետևյալն էր` գծվում էր շրջանագիծ, խաղում էին միջինը 10-20 հոգի, ովքեր բաժանվում էին 2, մի խումբը շրջանագծի ներսում էր, մյուսը` դրսում: Վերջինների խնդիրն էր մտնել ներս, իսկ ներսիններինը` նրանց ներս չթողնել: Իսկ բոլորվանքի խաղերում մասնակիցները կանգնում էին շրջանաձև` մեկը մյուսի ուսին կամ ծնկահոդին և փորձում էին անառիկ պահել բերդը (Գմբեթախաղ, Կլոր վանք, Կասկարա): Այս խաղերում վառ արտահայտվում է հայ ազգի ռազմական ճակատագիրը և անգամ երեխաների խաղերում գերխնդիր էր տարածքը պահպանելն ու պաշտպանելը:
Հաջորդը շրջանաձև հետապնդիչ խաղերն են , որտեղ նույնպես խաղացողները կանգնում են
շրջանաձև` կամ պպզած, կամ նստած, և մեկը, ով շրջանից դուրս էր, քայլում էր շրջանի շուրջը` ձեռքին ինչ-որ իր (քար, թաշկինակ, ցախավել), որը նա ընթացքում գցում էր մասնակիցներից մեկի հետևը, ով պետք է վազեր նրա հետևից և բռներ նրան: Ես անձամբ հիշում եմ, որ մեր բակում խաղում էին նմանատիպ խաղ ու եթե չեմ սխալվում, հենց թաշկինակ էլ անվանում էինք:

И в играх есть символика...

Оказывается, армянские игры тоже имеют свою символику, как и все, что создается народом. Как мы помним, все круглое символизирует Самость. Были игры, в процессе которых люди вставали в круг: Бердахах (Крепость-игра) или Ктроцнер, круговые преследующие игры и игры Болорванка.

Крепость-игры были по сути скорее военными. Они назывались также Чыр, Быр, Нам-нам будик и т.д. Это прототип известного танца Крепость. В игре принимали участие в среднем 10-20 человек, которые делились на две группы. Чертилась окружность и одна из групп вставала внутрь окружности, а другая оставалась снаружи. Последние стремились перейти внуть, а первые должны были всячески препятствовать этому. В играх Болораванка участники также вставали в круг – на плечи друг друга или на колени - и тоже стремились защитить “крепость” от врага (”Купол-игра”, “Круглый храм”, “Каскара”). В этих играх ярко проявилась боевая история армян, когда даже в детской игре сверхважной задачей становилось сохранение и защита территории.

Следующее – это преследовательные игры, где встававшие кругом игроки сидели, или были на корточках, а один из них - вне окружности - ходил вокруг, держа в руке какой-либо предмет (камень, платок, метлу). В какой-то момент он бросал предмет за спиной у одного из игроков, а тот должен был побежать за ним и поймать. Я сама помню, как в нашем дворе играли в эту игру, кажется мы ее “Платком” и называли.


Saturday, June 5, 2010

Կրկին Ինքնությունից...


Եվ կրկին Ինքնությունից: Արդեն նշվեց, որ խաչը Ինքնության սիմվոլներից է: Իսկ արդյոք հայտնի է ձեզ, որ մեր հայկական առաքելական եկեղեցիների հատակագծերն էլ են Ինքնության սիմվոլներ??? Առհասարակ, հայկական եկեղեցիների հատակագծերն ունեն քառակուսու, ուղղանկյունի ձև կամ բաղկացած են մի քանի քառանկյուններից: Սակայն կա մի եկեղեցի, որի հատակագիծը շրջանաձև է, և որն արժանի է հատուկ ուշադրության: Այդ եկեղեցին, ավելի ճիշտ տաճարը Զվարթնոցն է: Այն իր կառուցվածքով շատ յուրահատուկ է। բաղկացած է 4 հարկաբաժիններից, հատակը շրջանաձև է, իսկ կենտրոնը խաչաձև է, ընդ որում սա հունական խաչ է, այսինքն` հավասարակողմ է: Հայտնի է, որ սա ամենապարզ խաչերից մեկն է, և նախապատմական ժամանակաշրջանում այն խորհրդանշել է Արևի աստծուն, սակայն վաղ քրիստոնեական շրջանում այդ սիմվոլը վերաիմաստավորվել է և սկսել է խորհրդանշել հենց Քրիստոսին:
Զվարթնոցի տաճարի գրեթե կրկնօրինակն է հանդիսանում Գագիկաշենի տաճարը, ինչպես նաև նման կառուցվածք ունի Բանակի եկեղեցին: Վերջինիս հատակը նույնպես շրջանաձև է, իսկ կենտրոնում հավասարակողմ խաչ է:
Սակայն գիտենք, որ որպես քրիստոնեական խաչ` այժմ ընդունված է լատինական խաչը. այսինքն, երբ հորիզոնական մասը հարաբերվում է ուղղահայացին, ինչպես 1:3: Այդպիսի հատակագծեր ունեն Օշկ-վանքը, Թալինի մեծ վանքը և այլն: Այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ ունեն խաչի ձև, այսինքն` քառակողմ են: Խաչի սիմվոլիկայի մասին արդեն գրված է նախորդ հոդվածում: Միայն ավելացնենք, որ գրեթե նույն խորհրդանիշն ուներ հնդկական մանդալան, որը նույնպես ինքնության սիմվոլ էր և ուներ ութաթերթ լոտոսի տեսք:
Եկեղեցիների գմբեթներն էլ ունեն հետաքրքիր համընկնումներ, որոնց մասին կտեղեկանաք արդեն հետագա հոդվածներից:
И опять о Самости ...
Знмаете ли вы, что в своем плане Армянские апостольские церкви тоже являются символами Самости /что таким символом является крест уже было отмечено/? Обычно основа армянской церкви имеет форму квадрата или прямоугольника, но есть одна церковь, достойная особого внимания, которая спланирована в виде круга। Эта церковь, а точнее собор - Звартноц। Он уникален по структуре: состоит из четырех этажей, пол имеет форму круга, в центре которого - равносторонний крест। Известно, что это один из наиболее простых видов креста, который в доисторическое время символизировал бога Солнца, но в раннехристианский период приобре;л новый смысл, став символом самого Христа।
Практически копией собора Звартноц можно считать собор в Гагикашене। Подобное строение имеет и церковь Банака /последняя также имеет круглую планировку, в центре которой - равносторонний крест/। Но, как известно, сейчас в качестве христианского символа принято использовать латинский крест, горизонтальная перекладиона которого относится к вертикальной как один к трем। Подобную планировку имеют Ошк-ванк, большой собор Талина и др। Все они в плане имеют вид креста, то есть четырехсторонни। Похожим символом является индийская мандала /символ Самости/ в виде лотоса с восемью лепестками।
Купола церквей также имеют интересные совпадения, информацию о которых можно будет найти вследующих статьях.