Thursday, May 27, 2010

Ինքնությունն ու խաչը


Վերադառնալով խաչին. հետաքրքիր է նշել, որ հայտնի հոգեբան Կ.Գ. Յունգը այն նույնպես համարում էր ինքնության նշան: Անալիտիկ հոգեբանությունը բնութագրում է “ինքնությունը” որպես անձն ուղղորդող սկզբունք, որն արտահայտվում է անհատի պոտենցիալ ամբողջականության մեջ: Ինքնությունը միավորում է և միջնորդ է հանդիսանում հոգեկանում առկա հակադրությունների համար: Նրա յուրահատկությունը դեպի անցյալ /ֆիլոգենետիկ/ ուղղվածությունն է, միևնույն ժամանակ այն ուղղություն է տալիս մարդուն զարգացման համար` որպես ամբողջականություն, որին պետք է հասնի:
Յունգը վստահ էր, որ ինքնությունը անձնային կենտրոն է, բայց միևնույն ժամանակ այն ընդհանուր է մարդկության համար և ինտեգրացման իմաստ է կրում: Պատկերավոր կերպով այն կարելի է դիտարկել որպես կենտրոն, բայց նաև շրջան, որով այն շրջապատված է: Այդպիսի բարդ ու պարզ երևույթի համար խորհրդանիշներ կարող են հանդիսանալ մարդկության ստեղծած ամենախորը սիմվոլները, որոնք իրենց բնույթով ինքնակարգավորող են և բուժիչ: Դրանք են շրջանը և խաչը:
Խաչի մեջ միավորվում են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, հատվելով մի կետում: Խաչը հավասարակշռության է բերում մարդու ֆիզիկական էներգիան հուզական, մտավոր և հոգևոր էներգիաների հետ: Այն մարմնավորում է ունիվերսալ արքետիպային մարդուն, ով կարող է անվերջ և ներդաշնակ տարածվել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ուղղություններով: Իսկ ցանկացած ուղղությամբ տարածվելու ունակ խաչը խորհրդանշում է հավերժ կյանքը: Շրջանը հավերժական պտույտի պատկերն է հանդիսանում, այն կարծես կազմվում է հենց խաչի պտույտի արդյունքում, այլ կերպ ասած` շրջանի ստատիկ պատեկը նույն խաչն է:
Հետաքրքիր է, որ հայկական խաչքարերի վրա պատկերվող խաչերը հաճախ կանգնած են շրջանի /վարդյակ-ծաղկեպսակների/ վրա: Այստեղ շրջանը կարող է խորհրդանշել Երկիրը, իսկ խաչը` այն Երկնքի հետ կապող ուղին: Տվյալ դեպքում առաջինը ավելի նյութական, երկրային ամբողջականության մասին է խոսում, իսկ երկրորդը` հոգևոր: Բայց, ըստ Յունգի, ի վերջո, այս երկու ոլորտն էլ պետք է գան միասնության, ու, որպես միասնական խորհրդանիշ կարող է հանդիսանալ թե շրջանը, թե խաչը:

Стоит отметить, что К.Г.Юнг считал крест символом Самости. В аналитической психологии Самость определяется как направляющий принцип личности, который проявляется в потенциальной целостности личности. Самость объединяет и становится посредником между противоположностями, существующими в психике. Ее особенностью является направленность в прошлое /филогенетическая направленность/, но в то же время сама она направляет развитие человека – как целостность, которую нужно достичь в будущем.

Юнг был уверен, что самость – это центр личности, но в то же время она является общей для человечества и имеет смысл интеграции. Образно ее можно представить как центр, но и как окружность вокруг него. Такое сложное и в то же время простое явление могут обозначать наиболее глубокие символы, созданные человечеством, которые несут в себе саморегулирующую и излечивающую функции. Это круг и крест.

В кресте пересекаются север и юг, восток и запад, объединяясь в центре. Крест приводит в рановесие физическую энергию человека с эмоциональной, ментальной и духовной энергиями. Он – воплощение универсального архетипического человека, который может бесконечно и гармонично расширяться как в горизонтальном, так и в вертикальном направлении. А крест, способный распространяться в любом направлении, становится символом вечнной жизни. Круг, который образуется как бы в результате врящения креста, в статике становиться тем же крестом.

Интересно, что, если в ранних армянских хачкарах крест вписывался в круг, то после он часто ставился на круге /“розы” в основании/. В данном случае круг может символизировать Землю, а крест - связывать ее с Небом, духовным. Таким образом, в рамках поздней христианской символики первое может говорить скорее о земной, материальной гармонии и целостности, а второе – о духовной. Но, согласно Юнгу, в конечном счете эти две сферы тоже необходимо привести к единству, а в качестве общего символа может выступить как круг, так и крест.


No comments:

Post a Comment