![]() |
2000 թ.-ին Մշո ս. Կարապետ վանքը |
Ինչ վանք է սա ու ինչ պատմություն ունի: Սա այն վանքն է, որը կառուցել է տվել Գրիգոր Լուսավորիչը Հովհաննես Մկրտչի նշխարների վրա: Վանքի հիմքում շատ հետաքրքիր ավանդություն է ընկած:
Այսպիսով` ըստ ավանդության Հնդկաստանից
2 եղբայրներ` Դեմետրը և Գիսանեն փախչում են և ապաստանում Հայաստանում: Հայոց Վաղարշակ
թագավորը նրանց ապաստան է տալիս: Սակայն, երբ նրանք հզորանում են, Վաղարշակ թագավորը
սպանում է նրանց: Եվ նրանց 3 որդիները, ի հիշատակ հայրերի, Քարքե լեռան գագաթին կանգնեցնում
են նրանց կուռքերը: Այդ վայրը հետագայում անվանել են Իննակնյա տեղիք, քանի որ այնտեղից
էին բխում 9 աղբյուրները: Այդ վայրը անհայտ հիմքերով ժաղավուրդն անվանել է “դիվաց դուռ”,
իսկ Գիսանեի և Դեմետրի կուռքերին անվանել են “զպատկերս սատանայի”: Իննակնյա տեղիքն
հին պաշտամունքով ընբռնվել է իբրև դժոխքի դռներ, աշխարհի պորտ կամ կենտրոն: Հունական
դիցաբանության մեջ դժոխքը Հադեսի թագավորությունն էր, որը խավար էր և սարսափելի: Այնտեղ
բազմաթիվ գետեր են հոսում, որոնց մեջ է նաև սուրբ Ստիքս գետը, որով երդվում էին աստվածները:
Հայկական դիցաբանության մեջ նույնպես կան տվյալներ, որ մեռյալների թագավորությունում
բազմաթիվ գետեր են եղել: Հենց Իննակնյա բառը
նշանակում է 9 աղբյուր:
Երբ Հայաստանը քրիստոնեություն
ընդունեց, Գրիգոր Լուսավորիչը հենց այդ կուռքերն առաջինը ավերեց և դրանց վրա կառուցվեց
ս. Կարապետ վանքը, որը նաև անվանել են Գլակա կամ “Գլակա Իննակնյա վանք”: Այդ բառի ծագումը
շատ անհստակ է, սակայն կա ենթադրություն, որ այն բաղկացած է “գեղ” կամ “գել” և “օկ”
նախաձևերից: “Գել”-ը նշանակում է “արոտավայր,
ուր արածում են մեռելների ոգիները”, այսինքն մահվան թագավորության պատկերացումն է:
Այսպիսով` Գլակ և Իննակնյա անունները նշանակում են մահվան
թագավորության ջրառատ տեղեր, որոնցով անդրաշխարը կապվում է այս աշխարհի հետ: Դրանք
դևերի և վիշապների դուրս գալու տեղերն են, որոնց վրա հատուկ կառուցվել են հեթանոսական
և քրրիստոնեական սրբատեղեր, որպեսզի կանխեն դրանց ելքը այս աշխարհ: Օրինակ, Գրիգոր
Լուսավորիչն այնտեղ կառուցում է Մշո ս. Կարապետ եկեղեցին, Հովհաննես Մկրտչի (նույն ս. Կարապետի)
նշխարների վրա:
Այժմ այա վանքի տեղում գտնվում է Շանգլի քրդաբնակ գյուղը: