Tuesday, April 24, 2012

Գլակա Իննակնյա վանք

2000 թ.-ին Մշո ս. Կարապետ վանքը

               Ինչ վանք է սա ու ինչ պատմություն ունի: Սա այն վանքն է, որը կառուցել է տվել Գրիգոր Լուսավորիչը Հովհաննես Մկրտչի նշխարների վրա: Վանքի հիմքում շատ հետաքրքիր ավանդություն է ընկած:
         Այսպիսով` ըստ ավանդության Հնդկաստանից 2 եղբայրներ` Դեմետրը և Գիսանեն փախչում են և ապաստանում Հայաստանում: Հայոց Վաղարշակ թագավորը նրանց ապաստան է տալիս: Սակայն, երբ նրանք հզորանում են, Վաղարշակ թագավորը սպանում է նրանց: Եվ նրանց 3 որդիները, ի հիշատակ հայրերի, Քարքե լեռան գագաթին կանգնեցնում են նրանց կուռքերը: Այդ վայրը հետագայում անվանել են Իննակնյա տեղիք, քանի որ այնտեղից էին բխում 9 աղբյուրները: Այդ վայրը անհայտ հիմքերով ժաղավուրդն անվանել է “դիվաց դուռ”, իսկ Գիսանեի և Դեմետրի կուռքերին անվանել են “զպատկերս սատանայի”: Իննակնյա տեղիքն հին պաշտամունքով ընբռնվել է իբրև դժոխքի դռներ, աշխարհի պորտ կամ կենտրոն: Հունական դիցաբանության մեջ դժոխքը Հադեսի թագավորությունն էր, որը խավար էր և սարսափելի: Այնտեղ բազմաթիվ գետեր են հոսում, որոնց մեջ է նաև սուրբ Ստիքս գետը, որով երդվում էին աստվածները: Հայկական դիցաբանության մեջ նույնպես կան տվյալներ, որ մեռյալների թագավորությունում բազմաթիվ գետեր են եղել:  Հենց Իննակնյա բառը նշանակում է 9 աղբյուր:
      Երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, Գրիգոր Լուսավորիչը հենց այդ կուռքերն առաջինը ավերեց և դրանց վրա կառուցվեց ս. Կարապետ վանքը, որը նաև անվանել են Գլակա կամ “Գլակա Իննակնյա վանք”: Այդ բառի ծագումը շատ անհստակ է, սակայն կա ենթադրություն, որ այն բաղկացած է “գեղ” կամ “գել” և “օկ” նախաձևերից: “Գել”-ը նշանակում է  “արոտավայր, ուր արածում են մեռելների ոգիները”, այսինքն մահվան թագավորության պատկերացումն է: 
         Այսպիսով` Գլակ և Իննակնյա անունները նշանակում են մահվան թագավորության ջրառատ տեղեր, որոնցով անդրաշխարը կապվում է այս աշխարհի հետ: Դրանք դևերի և վիշապների դուրս գալու տեղերն են, որոնց վրա հատուկ կառուցվել են հեթանոսական և քրրիստոնեական սրբատեղեր, որպեսզի կանխեն դրանց ելքը այս աշխարհ: Օրինակ, Գրիգոր Լուսավորիչն այնտեղ կառուցում է Մշո ս. Կարապետ եկեղեցին, Հովհաննես Մկրտչի (նույն ս. Կարապետի) նշխարների վրա:
         Այժմ այա վանքի տեղում գտնվում է Շանգլի քրդաբնակ գյուղը:


1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete