Friday, July 16, 2010

Կարպետների շարքից` ջեջիմներ

Կարպետագործությունը հայկական մշակույթի առավել զարգացած բաժիններից է համարվում: Ըստ պատրաստման տեխնիկայի` դրանք յոթ տեսակ են լինում: Դրանցից մի քանիսի մասին դեռևս կխոսենք: Ջեջիմն էլ այդ տեսակներից մեկն է: Սրանք ամենահասարակ սարքավորումներով են գործվել: Փայտյա ցցեր էին խփվում դեմ դիմաց և դրանց վրա` մի ծայրից մինչև մյուսը` գետնին զուգահեռ հինում էին թելերը:Գործող թելի փաթույթը (մանջուկ, թաթուկ), անցնում է հինվածքի արանքով` մերթ ձախից աջ, մերթ աջից ձախ: Առաջ էին գալիս գունավոր շերտեր:
Ջեջիմների բազմաթիվ նմուշներ կան Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից կարել են փռոցներ` տախտի համար, կամ գորգ` պատից կախելու:

Նաշխերը ոճավորված են, երկրաչափական հետաքրքիր պատկերներով: Զարդերի շարքում պատահում են խաչեր, սանր, եղան, բանալի, Տ տառաձևեր, վեգ, քառակուսիներ, գազաններ, մարդկային պատկերներ:
Ջեջիմների թելերը ներկված են բուսական ներկերով: Առավել օգտագործվող գույներն են տորոնի մուգ կարմիրը, մուգ կապույտը, մուգ կանաչը, սակավ դեղինը, սպիտակը, շագանակագույնը:
Ջեջիմները վաղուց էին հայտնի հայ ժողովրդին: Մատենադարանում ձեռագրերի մի մասի կազմերին փակցված աստառների մեջ հանդիպում են բազաթիվ շերտավոր գործվածքներ:
Ջեջիմը համարվում է ամենահին առանց խավի գործվածքներից մեկը: Դրանք շատ հեշտ են գործվել` ամենահասարակ սարքավորումների ու գործիքների օգնությամբ:

No comments:

Post a Comment