
Կարպետների մյուս տեսակը
երկու երեսանի կամ
մատնաքաշ կարպետներն են, որոնք կարպետագործության մեջ հիմնական տեղն են զբաղեցնում: Այն գործել են ուղղահայաց պատին հենած տորքի վրա: Ամեն մի
կարպետ ունի կենտրոնի, մակերեսի զարդանկարներ ու նրանց շրջանակ-հաշյա:
Երկերեսանի կարպետների նախշերն ավելի խոշոր են, քան այլ գործվածքներում: Մեծ մեդալիոնները կրում են հայակական տոնական հացի անուններ` " գաթա", "բաղարջ", "կրկենի":

" Գաթաների" վրա սովորաբար նկարված են լինում խաչեր, աստղածաղիկներ, արև և այլն: Ամենատարածված զարդանախշերից էին խաչերն ու աստղածաղիկները: Հատկապես ռոմբաձև ութ թերթիկով աստղածաղիկը մեծ տեղ ունի կարպետագործության մեջ:
Երզնկայից պահպանված մի
կարպետի ողջ մակերեսը զբաղեցնում են խոշոր չափերի աստղածաղիկներ: Հանդիպում են նաև կրկնակի քառակուսուց ստացված ութ սուր ծայրերով նախշը կամ հատված ութանկյունի ձևը: Մի շարք
կարպետներում հանդիպում է նաև կենաց ծառը, որը հաճախ մտնում է ութանկյան կամ վեցանկյան մեջ:
Դեռևս այսքանը
երկու երեսանի կարպետներից, նույն
կարպետի մնացած զարդանախշերից կգրվեն հաջորդ նյութերում: